Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Արցախի ԱԺ խմբակցությունները քայլերթ և հանրահավաք կանցկացնեն

Արցախի ԱԺ խմբակցությունները քայլերթ և հանրահավաք կանցկացնեն
470
Ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ., 14:00

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հաղորդագրություն է տարածել. «Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին հայտարարվում է հանրային միջոցառումների կազմակերպման մասին:
Այդ օրը՝ ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00-ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:
Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը և մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը:
Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»:

Աղբյուրը`   ԱՀ ԱԺ