Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Արցախի ԱԺ նախագահը՝ նախատեսվող ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու մասին

Արցախի ԱԺ նախագահը՝ նախատեսվող ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու մասին
343
Ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ., 19:06

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ օգոստոսի 26–ին, խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։

Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսվող ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին։

Ձևավորվող օրակարգում կընդգրվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00 –ին, Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված հանրահավաքի կազմակերպմանը։