ԵՄ-ն որոշել է կասեցնել Ռուսաստանի հետ վիզային համաձայնագիրը

Եվրոմիության երկրների արտգործնախարարները ծրագրում են այս շաբաթ կասեցնել Ռուսաստանի հետ վիզային համաձայնագիրը։ Այս մասին հայտնի է դարձել կիրակի՝ օգոստոսի 28-ին։
Financial Times-ը տեղեկացել է ԵՄ ծրագրերի մասին։ Ըստ հրատարակության՝ վիզա ստանալ ցանկացող ռուսաստանցիների համար դա նշանակում է ավելի երկար սպասման ժամանակ, ավելի թանկ ընթացակարգեր և ավելի շատ փաստաթղթեր տրամադրելու անհրաժեշտություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեխիայում ԱԳ նախարարների հանդիպմանը Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները կոչ կանեն Եվրոմիությանը չսահմանափակել վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին, ովքեր կապված չեն իշխանությունների հետ։ Միևնույն ժամանակ, այս երկրների ներկայացուցիչները նշել են, որ ռուսներին կարճաժամկետ վիզաների տրամադրման ընթացակարգը կարող է ավելի բարդանալ։ Մասնավորապես, կավելանա վճարի չափը, կավելանա բյուրոկրատական ընթացակարգերի թիվը, հայտնի է դարձել Bloomberg-ին։
Օգոստոսի 30-31-ը Պրահայում տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այն, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նոր հակառուսական պատժամիջոցները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Մինչ այս հաղորդվում էր, որ մերձբալթյան երկրները, Լեհաստանը և Ֆինլանդիան որոշել են արգելել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զբոսաշրջիկների մուտքն իրենց տարածք, եթե ԵՄ մակարդակով նման համաձայնություն ձեռք չբերվի։ Մի շարք այլ երկրներ, օրինակ՝ Չեխիան և Մեծ Բրիտանիան, սկսեցին խոսել ռուսներին վիզաների տրամադրման ընթացակարգի խստացման մասին։

Առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
4107:18
«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
9202:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
11000:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
12300:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
116Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
262Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
104Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
190Երեկ, 22:54