ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին

Ռուսական կողմը պատրաստ է հետագայում ևս խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև սահմանազատման վերաբերյալ՝ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին: Այդ մասին հայտարարել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
«Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, սահմանամերձ գոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը»,-ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում հստակեցրել են, որ նոր հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն լրացուցիչ՝ դիվանագիտական ուղիներով:
Հիշեցնենք, որ երեքշաբթի Մոսկվայում կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հանդիպումը, որին հաջորդել է սահմանագծումը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:
Քննարկվել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, ինչպես նաև հետագա աշխատանքի կանոնակարգը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ հանդիպումն անցկացնել համաձայնեցված ժամկետում։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
85Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
197Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
35607.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
71507.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
47106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
63604.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
53504.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
52504.11.2026, 12:06