«Արժևորում ենք մեր հարաբերությունները և բարեկամությունը». ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳՆ-երը ուղերձ են հղել

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, երկու երկրների բարեկամությունը, համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳ նախարարները գրառում են կատարել «Թվիթեր»-ի իրենց միկրոբլոգերում:
«Ջերմագույն շնորհավորանքներս լավ ընկեր և գործընկեր Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին, կառավարությանը և Հնդկաստանի ժողովրդին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Շատ ենք արժևորում մեր ամուր հարաբերությունները և պատմական բարեկամությունը և հանձնառու ենք բոլոր ոլորտներում մեր համագործակցության ընդլայնմանը»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ևս իր լավագույն մաղթանքներն է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարարատ Միրզոյանին, Հայաստանի կառավարությունն ու ժողովրդին: «Թող մեր երկարամյա բարեկամությունը շարունակի աճել»,-եզրափակել է Սուբրամանյամ Ջայշանկարը:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
85Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
197Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
35607.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
71507.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
47106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
63604.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
53504.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
52504.11.2026, 12:06