Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Բերձորում և Աղավնոյում 13 տների հրկիզման դեպքով քրգործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքով

Բերձորում և Աղավնոյում 13 տների հրկիզման դեպքով քրգործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքով
301
Չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2022 թ., 14:30

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով՝ հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։ Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում»։