ԵՄ-ն ռուսներին վիզաներ կտրամադրի, բայց՝ նոր պայմաններով

ԵՄ արտաքին գործերի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ ռուսների համար շենգենյան վիզա տրամադրելու արգելքի շուրջ։ Վիզաները կշարունակվեն տրամադրվել, սակայն երկրները կչեղարկեն Ռուսաստանի հետ դրանց պարզեցված տրամադրման համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, գրում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ եվրոպացի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման ամբողջական արգելքի շուրջ, քանի որ շատերը դեմ են եղել դրան։ Փոխարենը եվրոպացի արտգործնախարարները համաձայնել են չեղարկել 2007 թվականին Ռուսաստանի հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը։
Սա նշանակում է, որ ռուսները կկարողանան ստանալ Շենգեն, սակայն դիմումի համար նրանց ավելի շատ փաստաթղթեր են անհրաժեշտ, վիզայի մշակման ժամկետը կավելացվի, իսկ վիզայի վճարը 35 եվրոյից կհասցվի 80 եվրոյի։ Այս որոշումը փոխզիջումային դարձավ եվրոպական պետությունների համար։

Առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
4107:18
«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
9202:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
11000:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
12300:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
116Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
262Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
104Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
190Երեկ, 22:54