Բանվորի արձանի վերադարձը

Հունիս ամսից սկսած՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահում ցուցադրվում են վաղուց լեգենդի վերածված Բանվորի արձանի այն հատվածները, որոնք պահպանվել ու հասել են մեզ։ Այս արձանը թեև շատ կարճ ժամանակ է կանգուն մնացել իր տեղում, սակայն հասցրել է սիրվել երևանցիների կողմից։ Անգամ հետագայում, երբ արձանն ապամոնտաժվել է, երկար ժամանակ չէր դադարում հետաքրքրությունն արձանի ճակատագրի շուրջ, իսկ քաղաքի այն հատվածը, որտեղ տեղադրված է եղել արձանը, շարունակում է ասոցացվել Բանվորի արձանի հետ։
1982 թվականին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում տեղադրվեց «Բանվորի արձան» անունը ստացած 11-մետրանոց թուջե «հսկան»։ Արձանի հեղինակն անվանի քանդակագործ Արա Հարությունյանն է, որի մտահղացած արձանը ներկայացնում էր աշխատավոր մարդուն և դեպի Արևմտյան Հայաստան քայլող հայի կերպարը՝ հայացքն ուղղած դեպի Արարատ:
1997 թվականին, Հայաստանի անկախացումից հետո, մեկ գիշերվա ընթացքում արձանն անհետացավ: Հեղինակն իր ստեղծագործության կործանման մասին տեղեկացավ միայն առավոտյան, և դա ծանր անդրադարձավ նրա առողջության վրա։
Այս ժամանակից էլ սկսվեցին աստիճանաբար ձևավորվել տարբեր տեսակետներ արձանի գտնվելու վայրի և, ընդհանրապես, արձանի շուրջ։
Օրինակ, մինչ օրս շատերը վստահեցնում են, որ բանվորի մի ձեռքում մուրճ է եղել, մյուսում՝ «Պրավդա» թերթ, իսկ իրականում նրա ձեռքերը դատարկ են եղել:
Երկար ժամանակ օդում պտտվում էր նաև այն տեսակետը, թե արձանը՝ որպես մետաղանյութ, վաճառվել է հարևան պետություններից մեկին, սակայն այս տեսակետը ևս հօդս ցնդեց այն ժամանակ, երբ 2004 թվականին Շենգավիթ համայնքի գործարաններից մեկի բակում հայտնաբերվեցին արձանի որոշ հատվածներ: Տարիներ անց՝ 2011 թվականին, «Արտ լաբորատորիա» արվեստագետների միավորման շնորհիվ «Բանվորի» կերպարը դուրս բերվեց մոռացությունից՝ «Գործարանային» կայարանի հարակից պատին փակցվեց ամբողջ հասակով արձանի պաստառը։
Ազգային պատկերասրահում առաջին անգամ ցուցադրվեցին հուշարձանի մոնումենտալ հատվածները՝ «Բանվորի արձանը․ Post Scriptum» խորագրի ներքո։
Ցանկացողները դեռ կարող են այցելել Պատկերասրահ և տեղում տեսնել այս լեգենդար արձանի՝ մեզ հասած հատվածները:

«Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ու տնտեսական էլիտաների ամենամեծ խնդիրը». Արգիշտի Կիվիրյան
8102:06
Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
8501:24
Դիլիջանում ձերբակալվել են Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող 2 հետախուզվող (տեսանյութ)
9401:06
Սաուդյան արքայազնը հյուրանոցում մահացել է ալկոհոլի ու թմրանյութերի համատեղ ընդունման հետևանքով
17800:52
«Երբ ծառը տապալվեց, մարդ մահացավ, արդեն կարևոր չէ՝ ումն է». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
7700:42
Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ի դատարանի առջև կկանգնեն 2027 թվականի հունիսին
21100:40
«Աննախադեպ է Դավիթ Ղազինյանի անձեռնմխելիության ոտնահարման մասով ստեղծված իրավիճակը». Գոհար Մելոյան
9300:12
«Ամեն մեկի մեռնելը որ գալիս է, միշտ չէ, որ ճիշտ է ազգովի հավաքվելն ու փրկելը». Վահե Բեգոյան (տեսանյութ)
102Երեկ, 23:48