«Մի ժողովուրդ, որ չի ուզում պարտվել, նրան հնարավոր չէ մատնել պարտության». Սամվել Բաբայան

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի Հանրապետության հռչակման կարևորության, 31-ամյա փորձությունների և զրկանքների, ձեռքբերումների ու կորուստների մասին պաշտոնական և ոչ պաշտոնական բազմաթիվ մեկնաբանություններ են արվելու օրվա առթիվ, հնչելու են դատապարտող և սատարող խոսքեր, հայի կամքից է խոսվելու, միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր են վկայակոչվելու՝ ճիշտ այնպես, ինչպես նախքան 2020 թվականը կամ գուցե՝ աննշան տարբերությամբ։
Պատմական ակնարկներ չէ, որ կանեմ այսօր, ոչ էլ ներկայի գնահատականներ կտամ, որովհետև արտակարգ իրավիճակներում արարողակարգային գործողությունները պիտի արմատապես վերափոխել գործնական-կիրառական մոտեցումների' դրանցով իսկ սահմանելու Արցախի ժողովրդի ապագան։
Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ առավել հստակ և փաստարկված ձևակերպում, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրն է, դժվար է գտնել։ Ուստի միայն ու միայն մեˊր այսօրվա կամքից, մտքից ու խղճից է կախված Արցախի ապագան՝ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու կարգավիճակը։
Մեզ առաջին հերթին գիտակցություն է պետք է պատմական պատասխանատվության հանդեպ, այդ պատասխանատվությունը ստանձնելու, այն միասնաբար պատվով հանգրվանին հասցնելու կամք ու ջանք։ Իսկ միջագային հանրության արձագանքն ու գործողությունները ուղիղ համեմատական են Արցախի հայկական ապագայի հանդեպ մեր վստահությանն ու հետևողականությանը։
Եվ ուրեմն՝ մի ժողովուրդ, որ չի ուզում պարտվել, նրան հնարավոր չէ մատնել պարտության»:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
85Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
197Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
35607.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
71507.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
47106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
63604.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
53504.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
52504.11.2026, 12:06