Արգիշտի Քյարամյանի հրամանով ՔԿ-ում ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Երեմյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Պավլենի Երեմյանը ծնվել է 1983 թվականին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում:
2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2014թ. ավարտել է Քիլի Քրիստիան-Ալբրեխտի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային գործունեություն
2005-2010թթ. – ՀՀ ՊՆ 28233 զորամասի ավագ սպա իրավաբան
2010-2011թթ. – «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ
2011-2012թթ. – «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության մասնագետ
2012-2013թթ. – «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ- ում կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ
2014-2015թթ. – «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետի պարտականությունների ժամանակավոր կատարող
2016-2018թթ. – Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ
2018-2019թթ. – Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ
2019-2020թթ. – Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ
2020-2021թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական
2021-2022թթ. –ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, ավագ դատախազ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
7521:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
18616:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
34907.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
70307.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
46906.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
63404.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
53304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
52304.11.2026, 12:06