«Այսօրվանից պաշտոնապես հանդիսանում եմ Երգի պետական թատրոնի տնօրենը». Մանե Գրիգորյան

Երջանկահիշատակ կոմպոզիտոր, Երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը տեղեկացրել է. «Սիրելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվանից պաշտոնապես հանդիսանում եմ Երգի պետական թատրոնի տնօրենը։ Անցած ամիսների ընթացքում պատրաստվել եմ ու նոր ու առավել բարդացված կարգով գերազանց հանձնել եմ տնօրենի պետական քննությունները և արդեն որպես լիիրավ տնօրեն անցնում եմ գործի։
Նախորդ 6 ամիսների ընթացքում որպես ժամանակավոր պաշտոնակատար եղել եմ թատրոնում։ Կատարված աշխատանքները փորձեմ համառոտ ներկայացնել՝
-Վերականգնվում է թատրոնի դահլիճը, այն կներկայանա բոլորովին նոր ու ժամանակակից տեսքով։
-Թատրոնը կվերազինվի գերժամանակակից լուսաձայնային տեխնիկայով:
-Ընթանում են նոր կայքի ստեղծման և թատրոնի ռեբրենդինգի աշխատանքները, ինչի շնորհիվ թատրոնն ավելի մրցունակ ու ժամանակակից կդառնա։
-Ձևավորվել է թատրոնի նոր կազմը, որն արդեն թողարկել է մի քանի երգեր և տեսահոլովակ։ Խումբն արդեն հասցրել է ելույթ ունենալ մի շարք միջոցառումների ժամանակ։ Առաջիկա ամիսներին նախատեսվում են նոր տեսահոլովակներ։
-Նոր համագործակցություններ ենք սկսել հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք կնպաստեն թատրոնի առաջխաղացմանը։ Մանրամասներն առաջիկայում կներկայացնենք։
-Վերականգվել է «Ուրախ Նոտաներ» ներկայացումը՝ բոլորովին նոր ձևաչափով, դեկորներով և բեմական հանդերաձանքով։
-Պետական մարմինների հետ համագործակցությամբ Հայաստանի 7 մարզերում կարողացել ենք բեմադրել անվճար ներկայացումներ, որոնց մասնակից է դարձել շուրջ 10000 երեխա։
-Երեկ, այսօր, հավերժ…
Արթուր Գրիգորյանին նվիրված մեծ համերգ ենք իրականացրել մարզահամերգային համալիրում։
Առաջիկայում սպասվում են նոր ներկայացումներ, մյուզիքլներ, փառատոններ, համերգներ, ծրագրեր ու նախագծեր։
Ասելու-խոսելու շատ բան կա, հիմա ավելի կարևոր է գործ անել ու վերակենդանացնել մեր թատրոնը։
Անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք կողքիս են, օգնում են ու փորձում անել առավելագույնը, որ Պապայի կիսատ թողած գործը պատվով շարունակենք։
Շուտով բոլորիդ սպասում եմ Հայաստանի երգի պետական թատրոնում»։

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
109Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
129124.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
57623.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
59123.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
227020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
172619.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
83118.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
181518.09.2026, 18:54