Տնտեսվարողները պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները, հակառակ դեպքում կտուգանվեն

Այս օրերին տնտեսվարողները ծանուցվում են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին:
Դեռևս 2009թ. ընդունված Երևանի ավագանու որոշմամբ խանութների, սրճարանների սեփականատերերը կամ տարածքի վարձակալները պարտավոր են ամեն օր աղբից մաքրել մայթերն ու հարակից տարածքները, բարեկարգել, սիզամարգերը կանաչապատել, իսկ ձմռանն էլ՝ ձնամաքրումն անել:
«Նախկինում 14000 տնտեսվարողից շուրջ 8000-ին բաժանվել են ծանուցումներ: Տնտեսվարողներին փորձում ենք հիշեցնել իրենց պարտականությունները: Այս փուլում թեթևացրել ենք պարտականությունները. յուրաքանչյուրն ընդամենը պետք է դրսևորի հանրային պատասխանատվություն և այն տարածքում, որտեղ գործունեություն է իրականացնում, ապահովի մաքրություն: Այս փուլն ավարտելուց հետո կսկսենք վերահսկողթության գործընթացը»,-ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը:
Կախված գործունեության տեսակից՝ ավագանու որոշմամբ մանրամասնորեն նկարագրված են մաքրման և բարեկարգման ենթակա տարածքների սահմանները:
Կրպակների, մանրածախ առևտրի կետերի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս՝ մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը, շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար, դրանց զբաղեցրած պարագծով՝ մինչև փողոցի երթևեկելի մասը: Ավելի մեծ տարածք զբաղեցնող տնտեսվարողների համար՝ անգամ մինչև 100 մետր կարող է սահմանվել:
Որոշ տնտեսվարողներ առանց հիշեցան էլ բարեխղճորեն կատարում են իրենց պարտավորությունը:
«Տարիներ շարունակ գործունեություն իրականացնելով Երևանում՝ փորձում ենք մեր փոքր լուման ներդնել քաղաքում մաքրություն պահպանելու և արտաքին տեսքը բարելավելու գործում»,-ասում է տնտեսվարողներից մեկը:
Որոշ տնտեսվարողներն էլ, սակայն, ոչ միայն չեն ապահովում տարրական մաքրություն, այլև փնտրում են իրենց արդարացնող պատճառաբանություններ: Այն գործարարները, որոնք կանտեսեն և չեն պահպանի կանոնները՝ կտուգանվեն: Սակայն քաղաքային իշխանության նպատակը ոչ թե տուգանքներն են, այլ համատեղ ուժերով քաղաքի խնդիրները լուծելը:
«Մինչև տուգանքը կլինի ևս մեկ նախազգուշացում: Եթե դա ևս անտեսվի կամ չկատարվի քաղաքային իշխանությունը կկիրառի նորմերը: Ամեն մեկս, փոքր-ինչ ավելի ջանք դնելով, կստեղծենք ավելի հաճելի միջավայր»,- ասում է Արամ Դանիելյանը:
Պարտադիր բարեկարգման նորմերը վերաբերում են ոչ միայն տնտեսվարողներին, այլև պետական և համայնքային հիմնարկներին. դպրոցներին, մանկապարտեզներին, մշակութային կենտրոններին: Որոշումը ներառում է նաև ավտոտնակները:
«Առաջիկայում կմշակվի հայեցակարգ՝ բարեկարգման մեկ ընդհանրական նախագիծ. եթե տնտեսվարողները որոշեն բարեկարգել, ապա միայն նախագծի հիման վրա, որպեսզի, եթե հարևան տնտեսվարողներն էլ համապատասխան որոշում կայացնեն, ունենանք մեկ միասնական մոտեցում»,- նշում է Արամ Դանիելյանը:
Քաղաքի մաքրության ապահովումն ու նաև բարեկարգումը աշխարհի շատ երկրներում քաղաքային իշխանության հետ հոգում է նաև մասնավորն ու բնակիչը: Երևանում այս եղնակն ամրագրելու համար այժմ տնտեսվարողները ևս մեկ անգամ տեղեկացվում են քաղաքի հանդեպ իրենց ամրագրված պարտավորությունների մասին:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
6821:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
17516:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
34607.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
69807.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
46806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
63304.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
53204.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
52204.11.2026, 12:06