Գեներալ Մանվելի եղբորորդին հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանը հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկացնում է «Ազդարար.am» համակարգը:
Նախկին համայնքապետին ուղարկված ու կայքում հրապարակված ծանուցագրի համաձայն՝ իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Զարզանդ Գրիգորյանը Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։
Վարչություն է հրավիրվել նաև նրա կինը՝ Կարինե Մուշեղի Գրիգորյանը, ու ևս մեկ անձ՝ Թամարա Երջանիկի Գրիգորյանը, ով Զարզանդ Գրիգորյանի՝ նախկինում ներկայացրած հայտարարագրում նշված է որպես «Համատեղ բնակվող չափահաս անձ»։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
6821:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
17516:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
34607.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
69807.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
46806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
63304.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
53204.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
52204.11.2026, 12:06