Միջազգային հետախուզումը դադարեցվել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզումը հանվել է, և նա այժմ ազատ է՝ մեկնելու այս կամ այն երկիր:
Հիշեցնենք․ նրա նկատմամբ դեռեւս 2020-ին քրեական հետապնդում էր սկսել Պետեկամուտների կոմիտեն՝ ապօրինի հարստացման մեղադրանքով: Ապա Մինասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և քանի որ Ռուսաստանի իշխանությունները նրան չհանձնեցին ՀՀ իշխանություններին, նա մնաց Ռուսաստանում, սակայն չէր կարողանում հատել սահմանը և մեկնել որևէ եվրոպական երկիր։ Եվ հիմա, ասում են, հետախուզումը հանվել է։ Օրերս էլ Մինասյանը կնոջ և երեխաների հետ Ինստագրամում լուսանկար էր հրապարակել Մոսկվայի Մեծ թատրոնի բակից։
Դատախազությունը մեր հարցին ի պատասխան ասաց, որ հետախուզումը Մինասյանի նկատմամբ չի դադարեցվել։ Այսինքն՝ հետախուզումը Հայաստանում չի հանվել, բայց այլևս Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չէ։ Նշանակում է՝ Հայաստան գալու դեպքում նա կձերբակալվի, սակայն կարող է աշխարհով մեկ շրջել: Եվ, մեր տեղեկություններով, նա արդեն Իտալիա է մեկնել ու ապրում է Հռոմի իր տանը: Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ հենց ՀՀ իշխանություններն են միջազգային հետախուզումը դադարեցրել, բայց «երեսները չի բռնում», որ պաշտոնապես հայտարարեն: Ավելին, մեր աղբյուրը պնդում է, որ ՀՀ իշխանությունը նաև «փրկագին» է ստացել Միքայել Մինասյանից՝ այս քայլի դիմաց»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
90Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
213Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
175Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
102Երեկ, 18:54
«Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը»․ Արտակ Զաքարյան
108Երեկ, 17:18
«Երբ փաստարկ չունես, մնում են պիտակները»․ Արմեն Խաչատրյան
115Երեկ, 17:12
«Իշխանությունների և ընդդիմության հերթական առճակատման հարցում մի ուշագրավ նրբություն կա». Թաթուլ Հակոբյան
100Երեկ, 17:06
«Հերթական զիջումները մեզ ներկայացվում են որպես «խաղաղության գին»»․ Նաիրի Սարգսյան
99Երեկ, 16:48