ՊՆ-ն՝ հայտնի տեսանյութի մասին

Նախօրեին համացանցի հայկական տիրույթում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը մի ձեռքում պահել ինքնաձիգը, իսկ մյուսով՝ նռնակը և ադրբեջանցի զինվորներին զգուշացնում՝ չմոտենալ իրեն։ Սոցիալական ցանցի օգտատերերը նշում են, որ դեպքը տեղի է ունեցել հակառակորդի՝ Կուբաթլու (Սանասար) ներխուժման ժամանակ։ Ադրբեջանցիներն առաջարկում են հայ զինծառայողին հանձնվել և խոստանում են խնայել նրա կյանքը, սակայն, նա հրաժարվում է գերի հանձնվել։ Հրաձգություն է սկսվում, որի հետևանքով, ըստ ամենայնի, հայ զինծառայողը սպանվում է՝ դատելով ադրբեջանցիների զրույցից և հաջորդող կադրերից։ Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor-ին փոխանցել է, որ դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին։ «Հստակ ամսաթվի ճշգրտման, տեղորոշման և անձի նույնականացման ուղղությամբ դեռ աշխատում ենք»,- ասել է ՊՆ խոսնակը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Թաթան ինչո՞ւ մի ներողություն էլ չի խնդրում սեպտեմբերի 21-ի համերգին իր ելույթի դիմաց 20 միլիոն դրամ ստանալու համար»․ Ոսկան Սարգսյան
3713:24
Անատոլի Կաշպիրովսկին 86 տարեկանում հայր է դարձել
6813:18
«Իսկ հեղինակները չեն պատժվելո՞ւ»․ Գագիկ Համբարյան
4812:48
«Երեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել»․ Վարուժան Գեղամյան
7012:18
«Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»․ Առաջին ալիք
6711:54
«Ամեն օր տեսնում եմ իմ շուրջն արթնացող հային և նրա վերադարձը իր արմատներին»․ Հասմիկ Սողոմոնյան
6311:42
«Հանրայինն օրեցօր ավելի է գլորվում հեղինակազրկման ու խայտառակության անդունդը»․ Վիկտոր Մնացականյան (տեսանյութ)
6811:24
«Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ»․ Սոֆյա Հովսեփյան
9611:18