«Պատկերացնո՞ւմ եք՝ Տարոնի նման քանիսն են եղել, որ չեն հանձնվել». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը գրում է. «Այն, որ Տարոն Անդրեասյանը ցուցաբերել է արիություն, անձնազոհություն ու հայրենասիրություն՝ դա քննարկման ենթակա չէ, բայց եկեք անկեղծ լինենք, որ մենք դա չէինք էլ իմանա, եթե նախ ադրբեջանցիները 2 տարի առաջ չհրապարակեին այդ տեսանյութը, ու հետո չէինք իմանա, եթե Գևորգյան Արամն երկու տարի անց չանդրադառնար այդ տեսանյութին:
Պատկերացնո՞ւմ եք, Տարոնի նման քանիսն են եղել, որ չեն հանձնվել: Պատմությունները շատ են՝ մեկն իրեն պայթեցրել է, որ գերի չընկնի, էն մեկը շրջափակման մեջ հայտնվելով, կապ է տվել հրետանուն, որ իր դիրքին հարվածեն, միայն թե չգերեվարվեն ու թշնամուն էլ մեկտեղ ոչնչացնեն, էն մեկը չի նահանջել, որովհետև իր դիրքն իր տունն է եղել, մյուսը մինչև վերջին փամփուշտը կռիվ է տվել և այլն, և այլն:
Ուշագրավն այն է, որ մենք բոլորս ասում ենք՝ դե հալալ է էն տղերքին, որ չեն նահանջել, բայց չենք բարձրացնում մի պրիմիտիվ հարց՝ ինչի՞ է եղել նահանջ հրաման: Ուրեմն էդ տղերքը, որ չեն նահանջել վստահ են չէ՞ եղել, որ կարող են իրենց դիրքը պահել: Կասեք դե քիչ են եղել, ես էլ ձեզ կպատասխանեմ, որ քիչ են եղել, քանզի Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հրաման է արձակել զորքերի համալրումը դադարեցնելու մասին:
Ճիշտ են բոլոր նրանք, ովքեր ասում են, որ մեր բանակը չի պարտվել ու մեր բոլորի կյանքի նպատակներից մեկը պետք է լինի այն, որ 44-օրյա դավադրության բոլոր հեղինակներն ու պատասխանատուները պատժվեն:
Հ.Գ. Ու դեռ որքան հերոսի անուն մենք չգիտենք...»:

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18