«Ի՞նչ կփոխվի մեր կյանքում, եթե Փաշինյան Նիկոլի իշխանությանը փոխարինի ընդդիմությունը». Կարեն Հեքիմյան
![]() 278 Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 20:18 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ի՞նչ կփոխվի մեր կյանքում, եթե Փաշինյան Նիկոլի իշխանությանը փոխարինի խորհրդարանական ընդդիմության իշխանությունը: Խոսքը բարոյական կողմի մասին չէ: Անշուշտ, կապիտուլյանտները, ապազգային տարրերը, անգրագետներն ու ապաշնորհները պետք է հեռանան: Խնդիրն այլ է՝ վերցնելով իշխանությունը, ի՞նչ պետք է իրականացնի խորհրդարանական ընդդիմությունը, որ Փաշինյան Նիկոլի իշխանությունը չի իրականացնում: Օրինակ՝ կչեղարկի՞ 2020թ. նոյեմբերի 9-ի (10-ի) եսիմինչը, կփոխի՞ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը և տնտեսական մոդելը, կբարեփոխի՞ Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը և այլ խնդրահարույց իրավական ակտերը, կվերանայի՞ Պուտին Վլադիմիրին այցելելու ժամանակացույցը, կսահմանափակի՞ Կոպիրկինի դերն ու նշանակությունը Հայաստանի ներքին կյանքում: Կա՞ արդյոք գեթ մեկ բնագավառ, որը լիարժեք կփոխվի Փաշինյան Նիկոլի և խորհրդարանական ընդդիմության տեղափոխության արդյունքում: Լսելով խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հանրային ելույթները, կարդալով վերջիններիս հոդվածներն ու գրառումները կարելի է փաստել, որ գալով իշխանության նրանք մասամբ փոխելու են կադրերին և իրենց կադրերն ավելի լավ են անելու այն, ինչ անում են Փաշինյան Նիկոլի կադրերը: Միայն այդքանը: Այսինքն՝ գալով իշխանության, խորհրդարանական ընդդիմության կադրերն ավելի լավ են իրագործելու 2020թ. նոյեմբերի 9-ի (10-ի) եսիմինչի կետերը, ավելի գրագետ են կիրառելու ՀՀ Սահմանադրությունն ու խնդրահարույց օրենքները, ավելի կհստակեցնեն Պուտին Վլադիմիրին այցելելու ժամանակացույցը, ինչպես նաև Կոպիրկինի դերն ու նշանակությունը Հայաստանի ներքին կյանքում: Համոզված եմ, որ Փաշինյան Նիկոլի իշխանությունը վատն է: Վստահ եմ, որ խորհրդարանական ընդդիմության յուրաքանչյուր ներկայացուցիչ ավելի լավ կիրականացնի այն, ինչ իրականացնում է Փաշինյան Նիկոլը: Սակայն, արդյո՞ք մեզ պետք է, որ, օրինակ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի (10-ի) եսիմինչն ավելի լավ կատարվի, ՀՀ խնդրահարույց Սահմանադրությունն ու օրենքներն ավելի լավ գործեն, Պուտին Վլադիմիրին այցելելու ժամանակացույցը վերջինիս համար ավելի հարմար լինի, իսկ Կոպիրկինի դերն ու նշանակությունը Հայաստանի ներքին կյանքում ավելի նշանակալի լինի: Անձամբ ինձ պետք չէ: Կարծում եմ, որ Փաշինյան Նիկոլի իշխանությանը պետք է փոխարինի խնդիրներին այլ տեսանկյունից նայող ընդդիմություն: Հակառակ դեպքում, կունենանք այն, ինչ ունենք: Մի բան էլ ավելի»: Աղբյուրը` Կարեն Հեքիմյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
