Կամերային թատրոնը նշում է 50-ամյակը

Կամարային թատրոնը նշում է կազմավորման 50 և պետական կագավիճակ ստանալու 40-ամյակները: Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել էր 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ից՝ թատրոնի պաշտոնական հիմնադրման օրվանից: Հոբելյանական տարին հագեցած է եղել պրեմիերաներով, հետաքրքիր հանդիպումներով ու տպավորիչ իրադարձություններով:
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Կամերային թատրոնում տեղի կունենա տոնական միջոցառում, որը կմեկնարկի մամուլի ասուլիսով: Ասուլիսի բանախոսներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը և ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:
Ասուլիսից հետո տեղի կունենա կարմիր գորգի արարողություն, կներկայացվի յուրօրինակ ցուցահանդես՝ որպես պատմական ակնարկ՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը:
Երեկոյի ընթացքում տեղի կունենան «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմի և Արա Երնջակյանի հեղինակած «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսները: Դրանք պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների և ընկերների մասին:
Օրը կամփոփվի «Երկաթ» մրցանակաբաշխությամբ: Երախտագիտության մրցանակներ կհանձնվեն բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել, վստահել և աջակցել են թատրոնի ստեղծման ու կայացման գաղափարին:
Կամերային թատրոնի հարակից տարածքում կբացվի «Աստղային ճեմուղի»: Առաջին աստղերը կնվիրվեն թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային և Գեորգի Ամիրագյանին:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
66Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
159Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
19517.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
31716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
116315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58112.09.2026, 23:54