Ռուսական զորքերը «շտապ լքել են Իզյումը». Ստրելկով

Սեպտեմբերի 10-ին ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ ռուսները լքել են Իզյումը, Facebook-ում հայտնել է «Սվոբոդա» գումարտակի հրամանատար, մայոր Պետրո Կուզիկը։
Politics of the Country թելեգրամ-ալիքն էլ գրում է, որ եթե այս հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, ապա, նախ, Սլավյանսկի վրա հարձակման վտանգը գործնականում վերացված է, քանի որ պարզվում է, որ ռուսական բանակը լքել է Սևերսկի Դոնեցի աջ ափը, որտեղից պատրաստվում էր հարձակվել Սլավյանսկի և Կրամատորսկի վրա: Ռուսական զորքերը դեռևս մնում են Դոնեցի ձախ ափին գտնվող, Սլավյանսկին հարող տարածքներում, բայց այնտեղից դժվար է հարձակվել՝ գետի վրայով և աջ բարձր ափով: Երկրորդ՝ ռուսական բանակը նահանջում է դեպի արևելք... Ամենաակնառու լուծումը Օսկոլ գետի ձախ ափի և Սեվերսկի Դոնեցների երկայնքով պաշտպանության նոր գիծ կառուցելն է...: Երրորդ՝ ճակատամարտ Լիմանի համար. կարևոր կլինի, եթե ուկրաինական բանակին հաջողվի դա վերցնել, նշանակում է Դոնեցի ձախ ափին պաշտպանական գիծ ստեղծելու ծրագիրը կփլուզվի (Լիմանը գտնվում է ձախ ափին և խոշոր տրանսպորտային հանգույց է): Հնարավոր է, որ այդ պատճառով որոշվել է դուրս բերել ռուսական զորքերը Իզյումից՝ այս տարածքում պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։
Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ, Դոնբասի անջատական բանակի նախկին հրամանատար Իգոր Ստրելկովը (Գիրկին) իր թելեգրամ-ալիքում հաստատել է աղբյուրներին հղումով, որ ռուսական զորքերը «շտապ լքել են Իզյումը»։
Ըստ Ստրելկովի՝ «հապճեպ նահանջը անխուսափելիորեն կհանգեցնի նահանջող զորքերի մեծ կորուստների:
Միևնույն ժամանակ, Ստրելկովը նշում է, որ չնայած դրան, «շրջափակված խմբի դուրսբերումը ռազմավարական առումով ճիշտ որոշում է, չնայած բոլոր կորուստներին։ Փրկված ստորաբաժանումներն ու կազմավորումները՝ վերակազմավորումից և համալրումից հետո, կրկին կկարողանան միանալ մարտին։

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)
5714:54
«Արփինե Դավոյանը բացահայտ ստում է». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
5413:54
«Արցախյան ողբերգությունից հետո ձեր առաջին ելույթում Արցախի մասին չեք ասում, էլի Հոկտեմբերի 27 եք ասում». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
8013:12
«Խաչատուր Սուքիասյանի «Սիլ պլազան» գնելու հետ կապված ՔՊ-ի մոտ երբեք հարցեր չեն առաջանա». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
9511:12
«Կաթողիկոսը և 6 եպիսկոպոսներն օգոստոսի 28-ի դատական նիստին չեն ներկայանա»․ Արա Զոհրաբյան
9110:06
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
8310:00
Հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում (տեսանյութ)
11009:48
«Պետության ղեկավարի բառապաշարը և խոսելաոճը ձևավորում են հանրային վարքագծի նորմեր»․ Վիտալի Մանգասարյան
8309:00