Երկարաձգվել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ին տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության ժամկետը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունը և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, փոփոխություն է կատարվել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածներում մի շարք ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմաններում և հաջորդ հարցով բավարարել է նույն ընկերության ներկայացրած հայտը, երկարաձգելով ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածներում մի շարք ռադիոհաճախականությունների օգտագործման N 0002 թույլտվության գործողության ժամկետը՝ մինչև 2031 թվականի նոյեմբերի 19-ը:
Հանձնաժողովի որոշմամբ «Ֆլեշ-Պլյուս» ՍՊԸ կողմից տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման հատկանիշների (Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում իրացվող բենզինի և դիզվառելիքի իրացման գների տարբերությունը նախկին 20 դրամի փոխարեն կազմում է 30 դրամ) առկայությունը պարզելու նպատակով հարուցվել է վարչական վարույթ:
Հանձնաժողովն Արցախի Հանրապետության տարածքում մի շարք մեգահերց հաճախությունների շերտերում հայտարարել էր ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային (լարային) հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ: Մրցույթի մասնակիցները («Ռադիո Հոլդինգ» ՓԲԸ, «Ազգային ռադիո և հեռուստատեսություն» ՍՊԸ և «Միքս Մեդիա» ՍՊԸ ) ներկայացրել են մրցութային առաջարկները և սահմանված կարգով նիստն ընդհատվել է ընկերությունների մրցութային հայտերն ուսումնասիրելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
5921:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
17016:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
34407.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
69407.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
46706.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
63204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
53104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
52104.11.2026, 12:06