Ռուսաստանում հերթական թոփ-մենեջերն է մահացել անհեթեթ պայմաններում

Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման կորպորացիայի ավիացիոն գործունեության գործադիր տնօրեն Իվան Պեչորինը մահացել է Վլադիվոստոկի Ռուսսկի կղզու մոտ: Այս մասին հայտնում է մամուլի ծառայությունը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պեչորինը մահացել է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ի երեկոյան, Իգնատիև հրվանդանի մոտ։ ՌԴ ոստիկանության պաշտոնական վարկածի համաձայն՝ նա, իբր, դուրս է ընկել արագ սլացող նավից։ Բարձրաստիճան պաշտոնյայի որոնման համար ներգրավվել են ՌԴ ԱԻՆ աշխատակիցները։ Ավելի ուշ որոնողական խումբը հայտնաբերել է մահացածի դին։
Պեչորինը մասնակցել է Արևելյան տնտեսական ֆորումին, որն անցկացվել է Վլադիվոստոկում սեպտեմբերի 5-ից 8-ը։ Նա ներգրավված էր Հեռավոր Արևելքի ավիացիոն հասանելիության զարգացմանը, ներառյալ՝ ուղևորների օդային փոխադրումների աջակցությունը, օդանավակայանի ենթակառուցվածքների արդիականացումը և նոր թռիչքուղիների կառուցումը:
Փետրվարին կորպորացիայի 43-ամյա գլխավոր տնօրեն, Նիժնի Նովգորոդի մարզի նախկին փոխնահանգապետ Իգոր Նոսովը մահացել էր կաթվածից։
Սա վերջին շրջանում Ռուսաստանում խոշոր պաշտոնյաների և գործարարների առաջին մահը չէ։ Հունվարին 60-ամյա Լեոնիդ Շուլմանին մահացած էին գտել, փետրվարին՝ 61-ամյա Ալեքսանդր Տյուլյակովին։ Երկուսն էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել «Գազպրոմի» կառույցում և իբր, ինքնասպան են եղել։ Ապրիլին Մոսկվայում մահացած են գտել «Գազպրոմբանկ»-ի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևին, նրա դստերն ու կնոջը։ Ըստ քննիչների, Ավաևը նախ կրակել է իր ընտանիքի վրա, իսկ հետո կրակել է ինքն իրեն։ Մի քանի օր անց նմանատիպ դեպք է տեղի ունեցել Իսպանիայում, որտեղ մահացած են գտել Novatek-ի նախկին թոփ-մենեջեր Սերգեյ Պրոտոսենյային, նրա կնոջն ու դստերը։ Հուլիսին Սանկտ Պետերբուրգի արվարձաններում գնդակահարված հայտնաբերեցին Astra Shipping տրանսպորտային կազմակերպության ղեկավար Յուրի Վորոնովին, որը զբաղվում էր «Գազպրոմ»-ի արկտիկական պայմանագրերով։ Վերջերս Մոսկվայում մահացել է Lukoil-ի փոխնախագահ Ռավիլ Մագանովը։ 67-ամյա թոփ-մենեջերն ընկել է հիվանդանոցի պատուհանից:

Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին
919:06
«Փորձաքննություն են նշանակել, որ դուք ասեք՝ էս փամփուշտը փամփուշտ է». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4518:06
«Այն, որ ուսուցիչներն ատեստավորում ու բարձր աշխատավարձ են ստանում, հեքիաթ է»․ Արա Պողոսյան
6317:24
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված 77 անձ (տեսանյութ)
7916:06
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության խորհրդի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8015:18
«Մարզային տրանսպորտը Երևան չթողնելու հետևանքով ավելանալու է մարդկանց անհարմարավետությունը»․ Հակոբ Բադալյան
9614:54
Գագիկ Խաչատրյանը չկարողացավ խոսել, ՔԿ ծառայողները նրան պատգարակով դուրս տարան դատական նիստերի դահլիճից (տեսանյութ)
9313:24
Իրավական համագործակցություն. ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
8213:06