Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Հայաստանը պաշտոնապես կդիմի ՌԴ-ին, ՀԱՊԿ–ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին․ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Հայաստանը պաշտոնապես կդիմի ՌԴ-ին, ՀԱՊԿ–ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին․ տեղի է ունեցել ԱԽ նիստ
263
Երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2022 թ., 04:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:

Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: