ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին առաջարկվել է ժամանել հակամարտության գոտի

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն անցկացվել է Հայաստանի նախաձեռնությամբ, առաջարկվել են քայլեր՝ հայ-ադրբեջանական սահմանի առաձին շրջաններում իրավիճակի սրման հետ կապված, հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ստեղծված իրավիճակը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն։ Առաջարկվել են քայլեր, որոնք հնարավոր են համարվում ձեռնարկել օպերատիվ կարգով, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին ներկայացվելիք մանրամասն զեկույց պատրաստելու նպատակով, աշխատանքային խմբի ստեղծում՝ կազմված ՀԱՊԿ քարտուղարության և միասնական շտաբի աշխատակիցներից՝ իրավիճակի վերլուծության և առաջարկների մշակման համար»,- նշել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը ՀԱՊԿ արտահերթ նիստի ժամանակ ասել է, որ Մինսկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում, այն պետք է լուծվի բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
4521:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
16516:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
34107.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
68807.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
46506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
63004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
52904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
51904.11.2026, 12:06