«Ի՞նչ պետք է անենք մենք՝ որպես պետություն և ազգ, երբ թշնամին փորձում է վախեցնել». Արթուր Հովհաննիսյան
![]() 298 Հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2022 թ., 05:06 ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գրառումը․ «Ի՞նչ պետք է անենք մենք որպես պետություն և ազգ, երբ թշնամին փորձում է ճնշել, վախեցնել, գրավել։ Առաջնային անելիքը միասնականությունն ու համախմբումն է պետականության շուրջ, ինչը ենթադրում է ներքին տարաձայնությունների առժամանակյա սառեցում, ուժերի և ռեսուրսների կենտրոնացում, անվերապահ աջակցություն բանակին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը, ու սա ես ասում եմ և՛ որպես պատգամավոր, և՛ որպես շարքային քաղաքացի։ Քաղաքական-հասարակական գործիչները պետք է խոսեն մեկ լեզվով, միանման և հստակ, հասցեկան ուղերձներով թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի դեպքում, լրատվական ոլորտի ներկայացուցիչները պետք է տարածեն պաշտոնական, ճշտված ու հավաստի տեղեկատվություն, տնտեսվարողները պետք է լինեն էլ ավելի բարեխիղճ, և առհասարակ, յուրաքանչյուրս մեր տեղում պետք է ստանձնենք մեր բաժին պատասխանատվությունն ու առաջնորդությունը։ Այո՛, մենք քիչ ենք և փոքր քարտեզի վրա, այս հանգամանքը մի կողմից բարդացնում է իրավիճակն ուժերի հարաբերակցության առումով, բայց մյուս կողմից հնարավորություն է տալիս գործել, որպես մեկ միասնակ մարմին, լինել առավել կազմակերպված, ու մենք պե՛տք է լինենք կազմակերպված ու գերկարգապահ․ այլընտրանք չկա։ Որևէ մեկս իրավունք չունի թուլանալու ու թուլացնելու սահմանին կռվող տղերքի թիկունքը, իսկ մեզ ներսից թուլացնել փորձողները պետք է խստորեն պատժվեն։ Եվ ուրմեն՝ բոլորս պետք է գիտակցենք՝ ինչ է պետությունը, որն է անկախությունն ու համախմբվենք հայկական պետականության՝ Հայաստանի Հանրապետության շուրջ երկրի ներսում և սփյուռքում»։ Աղբյուրը` Արթուր Հովհաննիսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
