Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Այսօրվա դրությամբ զոհերի թիվը 105 է». Փաշինյան

«Այսօրվա դրությամբ զոհերի թիվը 105 է». Փաշինյան
294
Չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ., 17:06

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով զոհերի թվին, ասաց, որ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է:

Խոսելով տարածքային կորուստների մասին, վարչապետն ասաց. «Ինչ վերաբերվում է տարածքին. երբ որ ասում ենք Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նկատի ունենք նաև որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել: Եվ այս է պատճառը, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ 4-րդ հոդվածի հիման վրա»: