Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց ՀԱՊԿ օրակարգում դեռ չկա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց օրակարգում դեռ չկա, չորեքշաբթի Համաշխարհային և ավանդական կրոնների համագումարի շրջանակում լրագրողներին ասել է երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդին:
Նա նաև հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է հակամարտող կողմերի հետ կիսվել սահմանների սահմանազատման ու սահմանագծման իր փորձով։
«Հարցն (խաղաղապահներ ուղարկելու մասին) այդպես դրված չէ: Երեկ ՀԱՊԿ հավաքական անվտանգության արտահերթ խորհրդում Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղեկացրեց Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Ընդհանուր առմամբ, տեղեկատվությունն ընդունված է։ Իհարկե, մենք ուզում էինք օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, քանի որ երկու կողմից էլ տարբեր տեղեկություններ են գալիս։ Ուստի, ընդհանուր առմամբ, պետությունների ղեկավարները որոշում են կայացրել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի և տեղում ամբողջական պատկերացում ստանա, ապա տեղեկացնի պետությունների ղեկավարներին»,- ասել է Թլեուբերդին։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
4521:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
16516:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
34107.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
68807.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
46506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
63004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
52904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
51904.11.2026, 12:06