«Ադրբեջանի և Հայաստանի սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման» մասին դժվար է խոսել». Ղազախստանի փոխվարչապետ

Չորեքշաբթի Համաշխարհային և ավանդական կրոնների համագումարի շրջանակում Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդին նշել է, թե պետք է ելնել այն հանգամանքից, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել»։ Արտգործնախարարի խոսքով՝ այսօր առաջնահերթ խնդիրը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողովի աշխատանքի վերսկսումն է, և Ղազախստանը պատրաստ է կիսվել իր փորձով։ «Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով։ Քանի որ մենք սահմանազատել ենք մեր սահմանը ցամաքային և նույնիսկ ծովային սահմանի ողջ պարագծով, ապա սահմանագծումը գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ, հավանաբար, մեզանից ևս 2-3 տարի կպահանջվի սահմանազատման համար»,- հավելել է Թլեյբերդին:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
4521:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
16516:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
34107.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
68807.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
46506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
63004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
52904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
51904.11.2026, 12:06