Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
295
Ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ., 17:54

Այսօր ՀՀ խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների հետ:

Հանդիպման առանցքում Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է, որը շարունակում է շատ լարված մնալ:

Կողմերը քննարկել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, թիրախային գործելու հետ կապված հարցեր:

Կողմերը պայմանավորվել շարունակել համատեղ քաղաքական խորհրդակցությունների շարքը և ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության: