Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
207
Կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ., 10:55

Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նշենք, որ Փելոսիին ուղեկցում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ծիծեռնակաբերդի բարձունքում են նաև պատվիրակության անդամները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Հայաստան։