«Լավ կառավարեք՝ մարդիկ դուրս չգան փողոց. ամենաթողություն է». Գագիկ Գինոսյան

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը նշեց. «Ասում են՝ ռուսը որ գնաց, դո՞ւք եք պահելու սահմանը. այդքան ստրկամիտ մի՛ եղեք, ոչ ոք մեզ չի պահելու, իսկ ով էլ կանգնի մեր կողքին, կկանգնի այն ժամանակ, երբ մեր ճակատագրին տեր կանգնելու վճռականություն կունենանք: Քանի դեռ պետք է ծնկաչոք աղերսենք, որ մեզ պահեն, ավելի են ցած նետելու»: Հարցին, որ եթե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են մեր դաշնակիցը, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք միայնակ, Գագիկ Գինոսյանը պատասխանեց. «Վարդենիսից Արտանիշ, Վերին Շորժայից մինչև Գորիս և Կապան ոչ մի տեղ ռուսական հետք չենք տեսնում. երբ սկսում ենք աղերսել, որ մեզ պահեն, հետևանքը սա է: Ո՞ւր է մեր դաշնակիցը, ինչո՞ւ է ռուսական ռազմաբազան անտերության մատնված, չտեսանք, որ որևէ տեղ ռուսական զորքը որևէ հարձակում կասեցներ»: Անդրադառնալով ներքին քաղաքական կյանքին՝ Գագիկ Գինոսյանը շեշտեց՝ հերյուրանք տարածելուց բացի ո՛չ իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից գաղափարական որևէ ելույթ չի լսել: Իշխանությունների վարած քաղաքականությանը անդրադառնալով՝ Գինոսյանն ասաց. «Լավ կառավարեք՝ մարդիկ դուրս չգան փողոց. ամենաթողություն է»: Հայաստանի համար վճռորոշ այս շրջանում Գինոսյանը կարևորում է մտավորականության դերը. «Ունենք մտավորականների պակաս, որոնք գործողության դիմելու վճռականություն կունենան: Մտավորականության առաջնային խնդիրը պետք է լինի ցույց տալ, որ իրար հանդեպ «թարախ շնչող» իշխանական և ընդդիմադիր թևերի մեջտեղում կա ազգ: Մտավորականությունը պետք է գտնի գաղափար և դրա շուրջ համախմբի հասարակությանը»:

Եվրոհանձնաժողովն Ուկրաինային 3,3 մլրդ եվրո է հատկացրել
5512:49
«Մեկնաբանություն չեմ տալիս». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
3312:42
ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչներ վաճառելուն
7712:24
«Ինքնահաստատման ճղճիմ փորձեր են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4312:00
«Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել էր, բայց դա չի ենթադրում, որ տեսքը պետք է վատ լինի»․ Արամ Օրբելյան
5911:30
«Տեսա՞ք՝ ձեթի տուփերը, ալյուրը, մեշոկներով շաքարավազը». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
9311:24
«Ես իմ տեղում նստած էի, ինքը՝ դահլիճի կենտրոնում զգաստ կանգնած»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7611:12
«Յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է ընտրությանը, մոտեցնում է հաղթանակը՝ թշնամու նկատմամբ»․ Մեդվեդև (տեսանյութ)
9311:06