Տաջիկստանն ու Ղրղզստանը խաղաղություն են կնքել

Տաջիկստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների նախագահներն արձանագրություն են ստորագրել սահմանին իրավիճակի կայունացման և երկու պետությունների միջև խաղաղության հաստատման մասին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ինչպես հայտարարել են Ղրղզստանի կառավարությունում, արձանագրության հիմնական էությունն իրավիճակի կայունացումն է և երկու երկրների միջև խաղաղության հաստատումը, իրավիճակը կարգավորելու աշխատանքը։
Հիշեցնենք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հերթական սրումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի առավոտյան։ Կողմերը միմյանց մեղադրել են հրետակոծության մեջ։ Սահմանի գրեթե ողջ երկայնքով ամբողջ օրը կատաղի մարտեր են մղվել, և միայն գիշերը ձեռք է բերվել զինադադար։ Սեպտեմբերի 17-ի առավոտյան պարբերական բախումները վերսկսվել են։ Ղրղզական կողմի տվյալներով՝ մարտերի արդյունքում զոհվել է երկրի 59 քաղաքացի, վիրավորվել՝ 163-ը։ Տաջիկստանում հայտնել են 41 զոհի և մի քանի տասնյակ վիրավորների մասին:

«Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան
5602:06
Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ
12800:30
«Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր տարբերակ բենզինի թանկացման դեմ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
8500:18
Վան Գոգի՝ 50 տարուց ավելի գաղտնի պահված նկարը հանվել է աճուրդի
18500:07
FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել՝ աղոթելու
136Երեկ, 23:06
OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել՝ քննադատելով ընկերությանը
201Երեկ, 22:36
«Երկրորդ օդաչուն մտադիր էր ինքնաթիռը կործանել՝ հարվածելով «Բեն-Գուրիոն»-ի տերմինալի շենքին». «Channel 12»-ի լրագրող
138Երեկ, 22:24
«Թուրքը Հայաստանի կեսն անցնում է՝ տղամարդ չկա». Դավիթ Վանյան
82Երեկ, 21:54