Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Ռուսաստանը քաղաքացիություն է առաջարկում զինվորական ծառայության դիմաց

Ռուսաստանը քաղաքացիություն է առաջարկում զինվորական ծառայության դիմաց
5599
Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 19:00

ՌԴ տդուման օրենք է ընդունել բանակում ծառայելու պայմանագրի դիմաց Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերումը պարզեցնելու մասին, ասվում է օրենսդիր մարմնի կայքում։

Փաստաթղթի համաձայն, «օտարերկրյա քաղաքացիները, ովքեր պայմանագիր են կնքել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, այլ զորքերում կամ ռազմական կազմավորումներում առնվազն մեկ տարի ժամկետով ծառայության համար», կկարողանան պարզեցված ձևով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն՝ առանց կացության թույլտվություն ստանալու անհրաժեշտության:

Ռուսաստանի գործող օրենսդրության համաձայն՝ անհրաժեշտ է զինվորական պայմանագրով ծառայել առնվազն երեք տարի։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է Սախարովոյի միգրացիոն կենտրոնում տեղակայել «լիարժեք ենթակառուցվածք, որը կօգնի Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը օտարերկրյա քաղաքացիների՝ զինվորական ծառայության անցնելու գործընթացի կազմակերպման գործում»: