Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատությունը
![]() 411 Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 10:51 Սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայի Սենատի նախագահական ընդունելությունների սրահում Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ, սենատոր Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախին նվիրված համաժողով, որի ընթացքում ներկայացվեց «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատությունը։ Միջոցառումը տեղի էր ունենում Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձ հովանու ներքո։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ սենատոր Բրունո Ռըտայոն, ով համերաշխություն հայտնեց Արցախի Հանրապետությանը, ինչպես նաև Հայաստանին՝ մասնավորապես դատապարտելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան և ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև ընդգծելով Ֆրանսիայի և Եվրոպայի՝ Հայաստանին աջակցության հրատապ անհրաժեշտությունը։ Այնուհետև տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատության հեղինակների մասնակցությամբ։ Ելույթներով հանդես եկան գրքի խմբագիր-հեղինակներ Էրիկ Դընեսեն և Տիգրան Եգավյանը, ինչպես նաև առանձին հեղինակներ սենատոր Մարի-Առլետ Կառլոտին, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, պատմաբան, հրապարակախոս Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոն, «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Տեր Պասկալ Գոլնիշը և հանրահայտ աշխարհաքաղաքագետ Ժերար Շալյանը։ Միջոցառմանը եզրափակիչ ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Վերջինս իր խոսքում շնորհակալություն հայտնեց սենատոր Ռըտայոյին՝ համաժողովը կյանքի կոչելու և Հայաստանին ու Արցախին համերաշխության ուղերձ հղելու համար։ Դեսպանն ընդգծեց այս դժվար պահին միջազգային հանրության՝ Հայաստանի ու Արցախի կողքին լինելու և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին վճռական կերպով հակազդելու հրատապ անհրաժեշտությունը։ Միջոցառումը եզրափակվեց Սենատի նախագահ Լարշեի ուղերձով, որը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը։ «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատության մասին մանրամասն հետևյալ հղումով: Աղբյուրը` Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն |
«Փրկված մասունք. 1859թ-ով թվագրվող արծաթե մասնատուփ». Համլետ Հովսեփյան (լուսանկար)
22503:06««Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալի բարբարոս տարբերությունը հավերժական քաղաքակրթական Հայաստանից». Վարդան Ոսկանյան
369Երեկ, 02:06Անդամահատված ձեռքերով տղայի լուսանկարը ճանաչվել է World press-ի տարվա հաղթող (լուսանկար)
559Երեկ, 00:37«Քննադատողները թող մտածեն՝ արդյո՞ք իրենք բավարար աջակցել են իրենց սիրելի արտիստներին». Վան Եղիազարյան
32020.04.2025, 19:42Սուրբ Հարության հայրապետական պատարագն՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
41120.04.2025, 10:30Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը
34720.04.2025, 09:00Ապրիլի 18-ը Հուշարձանների պահպանության միջազգային օրն է
42618.04.2025, 17:12«Կիրառվում է լռեցման ու ճնշման քաղաքականություն». Սարգիս Արզումանյան
47218.04.2025, 10:12