Գումարային աջակցություն՝ «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու վիրավորում ստացած անձանց

Կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստին հաստատել է օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում («Սուրմալու» առևտրի կենտրոն) տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության տրամադրման կարգը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներն ու վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք կանգնել են մի շարք, այդ թվում սոցիալական, խնդիրների առաջ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:
Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով ֆինանսական աջակցություն՝ զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում,վնասվածք) ստացած անձանց:
Սոցիալական աջակցությունը կտրամադրվի․
1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
ա. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով.
բ. հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով․
2) զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամի չափով:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը առաջարկել է հնարավորինս շուտ քանդման թույլտվություն ստանալ նշված շինության համար։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
11816:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
32407.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
64807.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
44806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
62104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
52104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
51104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
48504.11.2026, 10:12