Ֆինլանդիան կսահմանափակի Ռուսաստանից մուտքը՝ ռուսների հոսքի պատճառով

Մոբիլիզացիայի հայտարարությունից հետո ռուս-ֆիննական սահմանին մեքենաների հերթերն անհանգստացրել են Ֆինլանդիայի իշխանություններին. վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է ռուսական զբոսաշրջությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Ռուսական զբոսաշրջությունը և տարանցումը պետք է դադարեցվի: Ինչպես հասնել դրան՝ ավելի բարդ հարց է»,- ասել է Մարին: Վարչապետի խոսքով՝ Ֆինլանդիայի իշխանությունները պետք է գնահատեն ազգային անվտանգությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները։
Երկրի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ասել է, որ կառավարությունը նույնպես շտապ որոշում է նախապատրաստում ռուսական տուրիստական վիզաների վերաբերյալ։ «Ֆինլանդիան չի ցանկանում լինել տարանցիկ երկիր Շենգենյան վիզաների համար, որոնք տրվել են այլ երկրների կողմից»,- ասել է Հաավիստոն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
2018:24
Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար
4018:06
«Բավակա՛ն է ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
5516:36
«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
8413:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
8213:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
9312:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
10212:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
7711:42