Սամվել Բաբայանն արցախցիներին հրավիրում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ
![]() 578 Երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ., 21:00 Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ս․թ․ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին հրավիրում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ քննարկելու Արցախում և Արցախի շուրջ զարգացումները։ «Հարգելի´ հայրենակիցներ, սիրելի՜ արցախցիներ, Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը հայ ժողովրդին առերեսել է նոր սպառնալիքների, որոնց հաղթահարման շուրջ միավորվելու և մարդկային ու մասնագիտական փորձառությունն ի սպաս դնելու կոչ-պահանջներ է առաջադրում ժողովուրդը՝ վկայակոչելով նաև ինձ։ Իմ արցախաբնակ հայրենակիցներին ս․թ․ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին հրավիրում եմ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ քննարկելու Արցախում և Արցախի շուրջ զարգացումները։ Կներկայացնեմ ստեղծված իրավիճակից ելքի իմ տեսլականն ու բոլորիս համատեղ քայլերը, կպատասխանեմ մասնակիցների և հանրային տարբեր հարթակներում ինձ ուղղված հարցերին։ Արցախից դուրս ապրող իմ հայրենակիցներին առաջարկում եմ իրենց հարցերն ու մտահոգություններն ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեով կամ @Սամվել_Բաբայանի_մամուլի_ծառայություն ֆեյսբուքյան էջին, որոնց անպայման կանդրադառնամ հանդիպման ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
