ԱԱԾ-ում խիստ է դրվել հարցը. պարզել՝ ինչպես են քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայում. «Ժողովուրդ»
186 Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 09:48 «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցելու, և բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել: Նշենք, որ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին մեղադրվում էին, որ չունենալով զենք և ռազմամթերք ձեռք բերելու իրավունք՝ 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Քուրդ ազատամարտիկներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Այսինքն՝ նրանք եղել են ազատության մեջ, և, ահա, 7 ամիս ազատության մեջ գտնվելուց հետո՝ երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է ահազանգել նրանց դեպքի մասին, որ քուրդ ազատամարտիկները, որոնք գտնվել են Հայաստանում և պայքարել են թուրքական բռնատիրության դեմ, այսօր Թուրքիայում են: Ինչպե՞ս են նրանք հայտնվել Թուրքիայում, ահա հենց այս առեղծվածն էլ, հուսանք, կպարզի Ազգային անվտանգության ծառայությունը: Ավելի վաղ նրանց արտահանձնումը հերքել էր նաև արդարադատության նախարարությունը: Փաստորեն, պետական ատյանները անտեղյակ են՝ մեր երկրից Թուրքիա հայտնված քրդերի դեպքից»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Մենք փոխհատուցման կարիք չունենք. էդ փողն ի՞նչ եմ անելու. մեզ մեր հողն է պետք». տավուշցի կանայք
2517:24Տավուշի 96-ամյա կինը նստացույց է անում (տեսանյութ)
4317:18«16 տարի առաջ Փաշինյանը հրապարակեց հողերը հանձնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան
6916:48«Պրովոկացիա ես անում», «ինձ հետ մատով չխոսես»․ վիճաբանություն՝ ՆԳ նախարարի ու գնդապետի միջև (տեսանյութ)
10415:48«Սա ժողովրդական դիմադրության օրինակ է»․ Վ․ Գեղամյան
8615:36«Ադրբեջանցին հենց եկավ, կանգնեց, գյուղը դառնալու է անկենսունակ»․ Դանիելյանը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ)
9215:18Կիրանց է ժամանել ՆԳ նախարարը (տեսանյութ)
12514:06Քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը (տեսանյութ)
15713:48