Զորահավաք հայտարարելուց ի վեր Ֆինլանդիա է մեկնել ավելի քան 43 հազար ռուսաստանցի

Սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի հետ սահմանով Ֆինլանդիա է մեկնել 43603 ռուսաստանցի: Միևնույն ժամանակ նույն սահմանով ՌԴ է գնացել 22666-ը։ Այս մասին հաղորդվում է Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության կայքում։
Եթե մինչև սեպտեմբերի 21-ը, երբ Ռուսաստանում «մասնակի» զորահավաք հայտարարվեց, օրական երեք հազարից ավելի ռուսներ էին մտնում Ֆինլանդիա, ապա սեպտեմբերի 21-ից հետո մտնողների թիվը հասել է օրական 4-8 հազարի։
Ֆինլանդիան, Վրաստանը, Ղազախստանը և այլ երկրներ բախվում են Ռուսաստանի քաղաքացիների գերհոսքի, ովքեր որոշել են լքել երկիրը «մասնակի» զորահավաքի հայտարարումից հետո: Ըստ Paper-ի՝ ռուսները շարունակում են հերթագրվել Ֆինլանդիայի հետ սահմանին գտնվող անցակետերում: Սահմանը հատելը պահանջում է մեկուկես ժամից մինչև երեքուկես ժամ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆինլանդիան մտադիր է ամբողջությամբ արգելել շենգենյան վիզաներով ռուս զբոսաշրջիկների մուտքն ու տարանցումը երկիր, ինչպես նաև կդադարեցնի ժամանակավոր ապաստան տրամադրելը Ռուսաստանի զորահավաքից խուսափողներին։ Այս ֆոնին Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն առաջարկում է ցանկապատել Ռուսաստանի հետ սահմանի մի մասը՝ երկիր անօրինական մուտքը կանխելու համար։ Գերատեսչությունն արդեն սկսել է մասնակի ցանկապատի նախագծումը։
Սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել Ռուսաստանի 98 հազար քաղաքացի, դուրս է եկել 64 հազար 234 ռուսաստանցի։ Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ նրանք ստիպված են լքել Ռուսաստանի Դաշնությունը «ներկայիս անելանելի իրավիճակի պատճառով»։ Նրա խոսքով, օգնություն կտրամադրվի արտերկրից ժամանող այցելուներին, սակայն նրանք ոչ մի նախապատվություն չեն ստանա։

Անատոլի Կաշպիրովսկին 86 տարեկանում հայր է դարձել
1113:18
«Իսկ հեղինակները չեն պատժվելո՞ւ»․ Գագիկ Համբարյան
4012:48
«Երեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել»․ Վարուժան Գեղամյան
6012:18
«Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»․ Առաջին ալիք
6111:54
«Ամեն օր տեսնում եմ իմ շուրջն արթնացող հային և նրա վերադարձը իր արմատներին»․ Հասմիկ Սողոմոնյան
5811:42
«Հանրայինն օրեցօր ավելի է գլորվում հեղինակազրկման ու խայտառակության անդունդը»․ Վիկտոր Մնացականյան (տեսանյութ)
6411:24
«Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ»․ Սոֆյա Հովսեփյան
8911:18
«Հանրայինը երեկ կարող էր ցուցադրել հայրենիքը սիրելու մասին ֆիլմեր»․ Խորեն Գրիգորյան
6911:00