Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճերը չեն պահպանվել. «Լույս» հիմնադրամ

273
Չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ., 11:30
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։
Այսպիսով՝
- Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Հայաստան ներհոսող կապիտալի և աշխատուժի էական դրական ազդեցությունները չեն արագանում, նկատվում է աճի տեմպի որոշակի նվազում:
Տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին որոշակիորեն դանդաղել է հուլիսի համեմատ, այն դեպքում, երբ նախորդ տարվա օգոստոսին գրանցվել էր աճի տեմպի կտրուկ դանդաղում: Աճի տեմպի դանդաղման միտում է նաև նկատվում ծառայությունների և առևտրի ցուցանիշների դինամիկայում, որոնք առավել կտրուկ էին արձագանքել դրական շոկին և հանդիսանում են ՏԱՑ-ին հիմնական նպաստում ունեցող ճյուղերը: Սա խոսում է այն մասին, որ թեև տնտեսական ակտիվության աճը դեռևս բավական բարձր է, առաջիկայում առկա են դրա դանդաղման ռիսկեր: - Ներկա բարձր տնտեսական ակտիվության աճ ապահովող գործոնները բավական զգայուն են:
Ադրբեջանի կողմից սեպտեմբերին հրահրված ռազմական գործողությունների արդյունքում նկատվեց ՀՀ դրամի կտրուկ արժեզրկում, որը չեզոքացավ իրավիճակի կայունացմանը զուգահեռ: Դա ցույց է տալիս, որ ներկա իրավիճակը և դեպի ՀՀ ներհոսող ֆինանսական ռեսուրսները բավական զգայուն են երկրում տիրող իրավիճակի նկատմամբ և որևէ բացասական իրադարձության դեպքում կարող են կտրուկ չեզոքանալ, կամ կապիտալը կարող է ՀՀ-ից արտահոսել, ինչի արդյունքում ներկա բարձր տնտեսական ակտիվության տեմպը չի պահպանվի՝ իր բոլոր բացասական հետևանքներով: - Գնաճի տեմպը որոշակիորեն դանդաղել է, սակայն դա մասամբ պայմանավորված է եղել բազայի էֆեկտով:
Նախորդ տարի նույն ամիսներին գնաճի տեմպի զգալի արագացում էր նկատվել: Հետևաբար, գնաճային միտումների արագացման ռիսկերը դեռևս պահպանվում են: Այդ պայմաններում ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10%: Սակայն նախորդ ամիսների վիճակագրությունը ցույց է տվել, որ ԿԲ տոկոսադրույքի բարձրացումից հետո գնաճը կարող է շարունակել արագանալ: Եթե արտաքին աշխարհի գնաճային միտումները, ինչպես նաև ՀՀ-ում մեծ պահանջարկը պահպանվեն, ապա գնաճի արագացումը կարող է շարունակվել նաև հետագա ամիսներին՝ ունենալով բացասական սոցիալական և տնտեսական հետևանքներ: - Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճերը ևս չեն պահպանվել:
Ընթացիկ տարվա հուլիսին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշն ընդամենը 34.4%-ով, ինչը զգալիորեն ավելի փոքր է, քան նախորդ ամիսների աճերը: Սա ևս արտացոլում է շոկի ժամանակավոր լինելը և այն, որ իրավիճակի փոփոխության դեպքում ՀՀ-ում բարձր աճ ապահովող գործոնները կարող են չեզոքանալ: Հետևաբար, կառավարությունը պետք է ակտիվորեն միջոցներ ձեռնարկի ներհոսող կապիտալը տնտեսության արտադրողականությունը բարձրացնող նախագծերին և միջոցառումներին ուղղելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
8716:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
31807.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
63607.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
44006.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
61804.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
51804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
50804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
48204.11.2026, 10:12