Ջեքի Սփիերը ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձևը

ԱՄՆ քոնգրեսական Ջեքի Սփիերը Քոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև։
«Շատ երկար ժամանակ Ադրբեջանն անպատիժ կերպով վայրագություններ է իրականացրել հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ՝ զինծառայողների մարմինների մասնատումից մինչև գլխատում, բուժհաստատությունների և կրոնական օբյեկտների միտումնավոր թիրախավորումներ։ Ադրբեջանը բազմիցս արհամարհել է մարդկային հիմնարար արժեքներն ու միջազգային իրավունքները։ Մենք պետք է Ալիևի կառավարությանը պատասխանատվության ենթարկենք Ժնևի կոնվենցիայի խախտումների և վայրագությունների համար, որոնք իրականացրել են նրա զորքերը հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ»,- ասել է Սփիերը, գրում է «Արմենպրես»-ը:
Սփիերի ներկայացրած բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները՝ իրականացնելով կանխամտածված սպանություններ, խոշտանգումներ, դրսևորելով անմարդկային վերաբերմունք քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ։
Բանաձևում անդրադարձ կա նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակմանը, որը կրկնությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնածավալ հարձակման և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների դիերի խոշտանգումները։
Բանաձևում հիշատակվում է 2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում ծննդատան հրթիռակոծումը, ինչպես նա ադրբեջանցի զինծառայողների կողմից քաղաքացիական անձանց գլխատման դեպքերը, որոնք փաստագրվել են տեսանյութերով և որոնց իրավացիությունը հաստատել են ոչ կառավարական կազմակերպությունները։ Անդրադարձ կա նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին, որի կիրառումն արգելված է Ժնևի կոնվենցիայով։
Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանն ապօրինի պահում է ավելի քան 100 հայ ռազմագերիների, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, ներառյալ ռազմական հանցագործությունները, որոնք խարխլել են միջազգային իրավունքի գերակայությունը։ Դրանով Միացյալ Նահանգների կառավարությանը և համաշխարհային հանրությանը կոչ է արվում դիմել Արդարադատության միջազգային դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի էական քայլեր ձեռնարկվեն Իլհամ Ալիևի հրահանգով արդբեջանցի զինծառայողների կողմից կատարված ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։
Բանաձևն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել Ժնևի կոնվենցիայի բոլոր խախտումները, որոնք ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացվել են հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական օբյեկտների ոչնչացումն ու դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերը։
Բանաձևը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ ի պատասխան այդ երկրի ագրեսիայի և թույլ տված պատերազմական հանցագործությունների։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
8716:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
31807.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
63607.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
44006.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
61804.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
51804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
50804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
48204.11.2026, 10:12