«Փաշինյանը վերջում փախուստի ելքը գտնելու է. իրենք իրենց պետք է փրկեն». Ագնեսա Խամոյան
![]() 231 Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 13:18 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը 24TV-ին տված հարցազրույցում խոսելով երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու ճանապարհների, մասնավորապես՝ իշխանափոխության մասին, ասել է․ «Իրենք պետք է հասկանան, որ գալու է մի պահ, որ քաղաքական ուժերը, առաջին, երկրորդ, երրորդ նախագահները չեն կարողանալու այլևս կանխել այս իրավիճակը, և քանի դեռ հնարավորություն կա քաղաքական ճանապարհով հարցին լուծում տալու, այդ թվում՝ նաև ապահովելու իրենց ֆիզիկական անվտանգությունը, որովհետև զրույցներում իրենք ուղիղ համեմատական են տանում իշխանությունը կորցնելու և իրենց ֆիզիկական անվտանգության հետ։ Եթե քաղաքական հետևություններ չանեն և քաղաքական լուծումներ չտան, մասնավորապես՝ ՀՀ անունից բանակցողին՝ Փաշինյանին, փոխելով, վախենամ թե քաղաքական ուժերը, ընդդիմությունն այլևս չկարողանան կանխել հաշվեհարդարի ճանապարհը։ Իրենք պետք է հասկանան, որ պետք չէ՛ փրկել Նիկոլին, պետք է մտածեն ՀՀ փրկության մասին։ Փաշինյանը միանշանակ վերջում փախուստի ելքը գտնելու է, ես վստահ եմ, իրենք իրենց պետք է փրկեն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
