«Երբ Փաշինյանը գնա՝ իր հետ տանելու է իր բոլոր բանավոր պայմանավորվածությունները»․ Իշխան Սաղաթելյան
![]() 268 Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 17:44 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը 24TV-ին տված հարցազրույցի ընթացքում՝ խոսելով Փաշինյանի հեռանալու դեպքում իրենց քայլերի մասին, նշել է․ «Երբ Փաշինյանը գնա՝ իր հետ տանելու է իր բոլոր բանավոր պայմանավորվածությունները, երբ մի բան է ասել Վաշինգթոնում, մեկ այլ բան՝ Մոսկվայում, Բրյուսելում, մի այլ բան՝ Ալիևին։ Մեր իշխանության գալու դեպքում զենք էլ կգնենք, հայրենիքի պաշտպանությունն էլ կկազմակերպենք և ճիշտ արտաքին քաղաքականություն կվարենք ու ստեղծված իրավիճակից դուրս կգանք»։ Պատգամավորը նաև նշել, որ այժմյան վարչապետի հետ չեն կարող նստել մեկ սեղանի շուրջ, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ստել էր․ «Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիան ստորագրելուց ութ ժամ առաջ ինքը հայտարարել է, որ Շուշին հայկական ուժերի վերահսկողության տակ է, մարտերը շարունակվում են, բայց ակնհայտ է՝ այդ պահին իր սեղանին կապիտուլյացիայի թուղթը դրված է եղել, և ինքը դա արդեն քննարկել էր, այսինքն՝ ստորագրելուց կես ժամ առաջ չի այդ փաստաթուղթը ծնվել»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
