«Դիրքերում, ի հեճուկս Փաշինյանի հայտարարության, չկա բավարար քանակի քլունգ, բահ ու տաք հագուստ». Դ. Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ՊՆ-ում խորհրդակցություն է արել ու իրեն զեկուցվել է, որ բանակը կենցաղային իրերի պակաս չունի։
Եթե Նիկոլ Փաշինյանը իրոք հավատում է իր ասածին, ապա ինքը շարունակում է չտիրապետել բանակի իրական վիճակին ու չհասկանալ զեկուցածի և իրականության տարբերությունը։
Դիրքերում, ի հեճուկս Փաշինյանի հայտարարության, չկա բավարար քանակի քլունգ, բահ ու տաք հագուստ։ Քանի որ զինվորներն այս իրավիճակում հաճախ քնում են ոչ թե բլինդաժում, այլ խրամատում (ավելի անվտանգ է), բարձրադիր դիրքերում խիստ կարիք ու պակաս կա ձմեռային քնապարկերի։
Ավելին, զորքն այժմ ունի մի շարք էլեկտրոնային սարքավորումներ, որոնց համար զգացվում է փաուեր-բանկերի ու էլեմենտների պակասը (երբեմն՝ բացակայությունը)։
Ընդորում, եթե բանակը ինչ որ բան ունի, դա դեռ չի նշանակում, որ դիրքում կանգնած զինվորին հասնում է։ Օրինակ՝ բարձրադիր դիրքերում զորքը մրսում է, քանի որ կանոնակարգով բուշլատների հատկացման ամսաթիվը դեռ չի եկել։
Հ.Գ. Երևի, այսուհետ սկսեմ ավելի բաց խոսել բանակի պրոբլեմների մասին»։

Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով վերացնել կալանքը
5718:42
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում հեղուկ նավթային գազ տեղափոխող խոշոր նավ է ոչնչացրել
11518:12
«Փաշինյանի ամենասկանդալային ընդհարումներն իրենց երեխաներին և իրենց պատիվը պաշտպանող կանանց հետ են»․ Տիգրան Խզմալյան
7616:54
«Նռնաձոր տանող նոր ճանապարհի շինարարությունն էլի ուշանում է»․ Դավիթ Գալստյան
7616:42
«Սկզբից ջնջեցին Ալբերտի նկարը, հիմա, քիչ-քիչ հարցական են դնում նրա հերոսությանը»․ Արթուր Խաչատրյան
7116:12
«Հայրական հորդորը «ժամանակով չի սահմանափակվում»»․ Հայր Ասողիկ
8214:24
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատարին
19114:12
«Մեր եղածն ուզում են առանց փոխհատուցման վերցնել մեզնից»․ տնտեսվարող (տեսանյութ)
8313:36