Հերթական ռուս օլիգարխն է մահացել առեղծվածային մահով
![]() 1036 Կիրակի, 02 հոկտեմբերի, 2022 թ., 17:30 Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ռուս խոշոր օլիգարխի առեղծվածային մահվան մասին, ով Ռուսաստանում պետական կորպորացիաների կառավարման թիմի անդամ էր։ «Ռուսական երկաթուղիներ» դուստր ձեռնարկության «Դիջիթալ լոգիստիկա» ընկերության կապի տնօրեն Պավել Պչելնիկովը մահացել է Մոսկվայում։ Պչելնիկովի դին հայտնաբերվել է առավոտյան ժամը 06:30-ին Մոսկվայի հարավում գտնվող նրա բնակարանի պատշգամբում: Նա 52 տարեկան էր։ Ավարտել էր Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանը և աշխատել որպես Digital Logistics ՍՊԸ-ի կապի տնօրեն (մասնագիտացել է բեռնափոխադրումների ոլորտում): Նախնական տվյալներով՝ PR ծառայության պետն ինքնասպանություն է գործել։ Այնուամենայնիվ, Top Cargo 200 կայքը, որն օգտագործում է բաց կոդով տեղեկատվություն ուկրաինական պատերազմում ռուս բարձրաստիճան սպաների և օլիգարխների մահը փաստագրելու համար, նշում է, որ Պչելնիկովը սպանվել է հրազենից։ Ընկերությունը, որտեղ աշխատել է Պչելնիկովը, մեղադրվում է ռուսական երկաթուղային ցանցը հաքերներից չպաշտպանելու մեջ։ Դա հանգեցրել է ռուսական զորքերի կարևոր ռեսուրսների մատակարարման հետաձգմանը: «Մենք ենթադրում ենք, որ նա չկարողացավ պաշտպանել ցանցային ենթակառուցվածքը ուկրաինացի հաքերների հարձակումներից», - Blick-ին ասել է Ուկրաինայի ՆԳՆ խորհրդական Անտոն Գերաշչենկոն: Պչելնիկովի մահը հերթականն է ռուս օլիգարխների բռնի մահերից, որը պաշտոնապես ճանաչվել է որպես ինքնասպանություն։ Վերջին ամիսներին «ինքնասպանություններ» են կատարել Գազպրոմբանկի նախկին փոխնախագահը, Գազպրոմի թոփ մենեջերը, «Լուկօյլ»-ի տնօրենը, խոշոր լոգիստիկ ընկերության ղեկավարը, ղեկավարներից մեկը և այլ օլիգարխներ։ |
«Շատ դեպքերում դատախազը ոչ թե արդարության ձայնն է, այլ՝ լռության և կեղծիքի»․ Սոնա Աղեկյան
5517:12«ՌԴ-ն իր «վաստակի» պտուղներն է քաղում»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
6216:42«Ռուս իրավապահներին մեղադրելու Բաքվի փորձերը միջամտություն են ՌԴ ներքին գործերին»․ ՌԴ ԱԳՆ
13416:34ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցիների մահվան հետ կապված՝ Ադրբեջանում քրգործ է հարուցվել
20115:58Միքայել Սրբազանի պաշտպանները հայտարարություն են տարածել
16315:36«Եկեղեցին պետականության ակունքներում»․ քննարկում՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14015:24«Երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայր». Նարեկ Կարապետյան
14214:48«Դուք անգամ Սամվել Կարապետյանի նկարների հետ եք կռիվ տալիս». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
18214:30