Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ «Հայկական ժամանակի»՝ «․․․Ի՞նչ է ուզում Ադրբեջանը» հրապարակմանը

ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի գրառումը․ «ՀՀ Առաջին նախագահի արձագանքը
Արձագանքը վերաբերում է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը, որն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին:
Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:
Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»:

«Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի կարևոր է, քան սեփական ժողովրդին ցավակցելը»․ Գոռ Մադոյան
2916:00
«6 տարի առաջ այս օրը մենք կորցրեցինք մեր ազգային արժանապատվությունը՝ հավատալով նենգ «դաշնակցին»»․ Անահիտ Բախշյան
4615:48
«Ինչո՞վ է երաշխավորված, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի քաղաքականությունը կփոխվի». Վահան Բաբայան
4815:36
«Հանգիստ կարող եք մահանալ»․ Հրայր Կամենդատյան
7715:12
«TRIPP նախագիծը չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը». Բաղայի (տեսանյութ)
11314:36
«ԵՄ-ն Ուկրաինայի էներգետիկ ոլորտում ստեղծված ծանր իրավիճակով պայմանավորված՝ օգնության հատուկ մեխանիզմ կկիրառի». Զելենսկի
19714:24
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա
9013:54
«Ձեր հաշվի՞ն եմ ձեռք բերել»․ Վահագն Արսենյանը՝ լրագրողին (տեսանյութ)
9513:48