Բայրամովը Ժնևում ներկայացրել է «խաղաղության պայմանագրի» տարրերը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ժնևում հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի պետքարտուղար Լիվիա Լեուի հետ։
Հանդիպման ընթացքում Բայրամովը երախտագիտություն է հայտնել շվեյցարական կողմին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում կազմակերպելու համար, ինչպես նաև տեղեկություններ է հայտնել հանդիպման արդյունքների մասին։
Կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման և հետհակամարտային շրջանում խաղաղության պայմանագրի ստորագրման վրա ջանքերի կենտրոնացման կարևորությունը։ Նշվել է, որ հայկական կողմին ներկայացվել են հաշտության պայմանագրի տարրեր։
Բացի այդ, Բայրամովը Լեյին տեղեկացրել է կարգավորման գործընթացում առկա դժվարությունների, «հաղորդակցությունների շրջափակման, ինչպես նաև հայերի կողմից ադրբեջանական տարածքների շարունակվող ականապատման մասին, ինչը հանգեցրել է բազմաթիվ ողբերգական դեպքերի»։
Լեյն ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացի շարունակման և ռազմական բախումներից խուսափելու կարևորությունը՝ նշելով, որ շվեյցարական կողմը միշտ պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև չեզոքության սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացին։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հետագա բանակցությունների հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
30507.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
61407.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
42706.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
60704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
51304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
50304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
47704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
44403.11.2026, 15:42