«Լուծումներին տրամաբանական կլինի անդրադառնալ միայն գործող ռեժիմի հեռացման պայմաններում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այն պահանջները, որոնք Ադրբեջանը Հայաստանին է ներկայացնում նորություն չեն, այլ բան է, որ ՀՀ իշխանությունը 2020 թվականի հետպատերազմյան ժամանակաշրջանում տարբեր նկատառումներով այս ամենը փորձում էր ներկայացնել «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում։
Ավելին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իջեցված օրակարգն այս փուլին է վերաբերվում, իսկ առաջիկայում դրանք ընդլայնվելու են և առավել սեղմելու օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ։
Ե՛վ ներքաղաքական, և՛ ռեգիոնալ, և՛ նույնիսկ աշխարհաքաղաքական իրադրությունը բավականին վատ ազդակներ է ուղղում մեր տարածաշրջան, իսկ Հայաստանը պարզապես պատրաստ չէ դիմակայության։
Խնդիրը ոչ այդքան ռեսուրսները կամ խախտված ռազմական բալանսը չէ, որքան Հայաստանում պատերազմ հրահրողների իշխանությունը։
Ստեղծված իրադրության բովանդակային լուծումներին տրամաբանական կլինի անդրադառնալ միայն գործող ռեժիմի հեռացման պայմաններում, որովհետև սրանց գոյությունն ինքնին սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար»։

«Ինչո՞ւ են բոլորն այդպես հանգիստ համակերպվել Արցախի կորստին». Հարութ Ուլոյան (լուսանկար)
2402:12
«Մեղադրանքը փուչիկ է». Գագիկ Ծառուկյանին դուրս հանեցին ձեռնաշղթաներով (տեսանյութ)
7801:36
Ֆրանսիայի Ռենե Լալիկի թանգարանից գողացել են չորս միլիոն եվրոյի զարդեր
11300:29
«Առյուծ էլ չի լինի, բայց վանդակ կլինի․ վանդակում էլ համապատասխան մարդու հետ որձ կլինի». Տարոն Չախոյան
73Երեկ, 23:42
Վրաստանում վերջին 10 տարում էթնիկ վրացիների թվաքանակն աճել է 2,5%-ով, ադրբեջանցիներինը՝ 15,4%-ով
93Երեկ, 23:12
«Բացահայտ քաղաքական հաշվեհարդար». «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
54Երեկ, 22:54
«Երկրի իրավական համակարգում չի գործում հակակշիռների համակարգը». «Միասնության Թևեր»
58Երեկ, 22:18
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
79Երեկ, 21:48