Պեղումներ՝ Կապանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում սկսվել են պեղման աշխատանքները։ Նախքան պեղման աշխատանքներին անցնելը եկեղեցու արտաքին մասը մաքրվել է բուսաշերտից։ Ներկայումս կատարվում են պեղումներ, որին կհաջորդի վերականգնման ու ամրակայման աշխատանքները։
Հյուսիսային մասում բացվել են թաղումներ, որոնց արտաքին նշանները՝ տապանաքարեր, մահարձաններ չեն պահպանվել։ Ներկայումս հինգ թաղում է բացվել, որոնք մանրակրկիտ պեղվելուց հետո վերցվելու են մարդաբանական ուսումնասիրությունների։
Ամենահետաքրքիր գտածոն արծաթե թիթեղյա առարկայի մասն է՝ ոսկերչական գեղեցիկ աշխատանք, որի դիմերեսին պահպանվել է դիմապատկեր, իսկ դարձերեսին արձանագիր է, ընթերցվում է ՍԲ։ Պեղումներն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավար՝ Լևոն Մկրտչյան։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
66Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
159Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
19517.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
31716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
116315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58112.09.2026, 23:54