«Մեր առջև է Հայաստանի ազգային շահերի զարհուրելի անկման մի համախումբ». Դիլբարյան
![]() 262 Երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2022 թ., 23:12 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Բարի գալուստ հակահայ ողորմելի ապագա 2022 թվականի տարեվերջին՝ «Հրապարակ» օրաթերթը, վկայակոչելով Իսրայելի դիվանագետ, «Նատիվ» ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմիի թելեգրամյան ալիքը, լուսանկարով այսօր հրապարակեց Արցախյան հակամարտության, այսպես կոչված, «կարգավորման» փաստաթուղթը, որ Պրահայում քննարկել է մագնիսի պես իրար ձգող Ալիև-Էրդողան-Փաշինյան եռյակը եվրոպական պետությունների հովանու ներքո, որոնց հարում է Իսրայելը, միջնորդը, ըստ դույն փաստաթղթի, ԱՄՆ-ն է: Եթե այն անգամ մասամբ հավաստի է, ապա մեր առջև է Հայաստանի ազգային շահերի զարհուրելի անկման և հայկականության գործոնի ջախջախման կետերի մի համախումբ, որտեղից պարզվում է, որ Արցախի բնիկ հայ բնակչությունն արդեն ՀՀ ներկա իշխանությունների կողմից ճանաչված է որպես «էթնիկ համայնք», որը կարող է փաստորեն լոկ «ներկայացուցիչ» ունենալ, նրա հետ էլ կաշխատի Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, և դրանք կբանակցեն Էթնիկ հայերի իրավունքների մասին: 1988 թվականից սկսված ազգային-ազատագրական պայքարը ազգերի ինքնորոշման իրավունքի համար, որը տասնյակ հազարավոր լուսավորագույն հայորդիների արյամբ է սրբագործված, ավարտվում է նման անփառունակ ուրացումով, ավելի որոշակի՝ հայերի նոր ցեղասպանությամբ, որն արդեն սկսված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում: Ընդ որում, Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երթուղին անպայմանորեն քննարկվելու է մինչև տարեվերջ, Ադրբեջանով հայերը ևս, պարզվում է, մուտք են ունենալու, իսկ առավելագույն փաշինյանական ձեռքբերումը իր կառավարման արդյունք 2022 թ. սեպտեմբերի ադրբեջանական բռնությունների ժամանակ գերեվարված հայերի վերադարձն է, 2020 թվական ավերիչ պատերազմի մնացյալ գերյալների հարցն այլևս օրակարգից դուրս է: Իսկ մինչ այդ քստմնելի ապագան Maroon Berets 2030 (Կարմիր բերետներ 2030) խաղն է շրջանառվելու, որ մշակվել է թուրք ծրագրավորողների կողմից և Մեծ Բրիտանիայում գործող Crescent Games-ի Steam առցանց ծառայությունում է առկա, այստեղ կարելի է գրավել հայկական տարածքները, գնդակահարել հայ գերիներին։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
