Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մենք ցանկանում ենք Ռուսաստանին զգալ մեր թիկունքում և առաջ շարժվել»․ Միրզոյան

«Մենք ցանկանում ենք Ռուսաստանին զգալ մեր թիկունքում և առաջ շարժվել»․ Միրզոյան
291
Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 19:06

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնավորապես ասել է։ «Մենք տեսնում ենք ադրբեջանական աճող ախորժակը, խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին է, թեև այնտեղ ևս խնդիրները լուծված չեն, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում: Կան շատ կողմեր, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները, հարթակները։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ այդ հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը, մենք ցանկանում ենք Ռուսաստանին զգալ մեր թիկունքում և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ պայմանավորվածությունների ոգով, մենք դրան պատրաստ ենք»,- հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։